Ինչու էին նախկին իշխանություններն արևմտամետ ընդդիմություն ձևավորում։
Տեխնոլոգիան բավականին պրիմիտիվ էր։ Քանի որ Հայաստանը ռուսական ազդեցության գոտի էր, ապա պետք է արևմտամետ ընդդիմություն լիներ, որ Ռուսաստանը ստիպված ընտրեր «չարյաց փոքրագույնը»։ Դա նաև մանևրելու ավելի լայն դաշտ էր ստեղծում։
Երկրորդ հանգամանքը ֆինանսների տեղաբաշխումն էր Արևմուտքում, ինչը վերնախավին անձնական կախվածության մեջ է դնում։
Նմանատիպ փորձ 1996-ին ՀՀՇ-ն էր ցանկանում անել, փորձելով նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավոր հակառակորդ դարձնել կոմունիստների թեկնածու Բադալյանին, դրանով ստանալով աջակցություն թե՛ Արևմուտքից, թե՛ Ռուսաստանի հակակոմունիստական իշխանությունից։
1996-ին դա չստացվեց, 2018-ին դա ստացվեց՝ համապատասխան ողբերգական արդյունքներով։ Քաղաքական պոկերի պարտիայում Հայաստանն ու մենք բոլորս պարտվեցինք։
Ստեփան Դանիելյան